Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում, 14 մարդ է ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում։ Սակայն պարզ չէ՝ ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում խուզարկություններն ու ինչում են կասկածվում ձերբակալվածները։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։
Քիչ առաջ հայտնի դարձավ․ որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյան։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























