Armenian text to speach

Բերդի ռազմական ոստիկանությունում ադրբեջանցի հովիվ կա՞. համայնքապետարանը չի պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ադրբեջանցի հովիվը հատել է Հայաստանի սահմանը, և այժմ նա գտնվում է Բերդ համայնքի ռազմական ոստիկանությունում։

ArmLur.am-ի հետ զրույցում Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ պաշտոնական տեղեկություն չունենալու պատճառով չեն կարող ո՛չ հաստատել շրջանառվող լուրերը, ո՛չ էլ հերքել դրանք։

Հարցին՝ Բերդ համայնքի ռազմական ոստիկանությունում Ադրբեջանի քաղաքացի կա՞, թե՞ ոչ, համայնքապետարանից պնդեցին, որ պաշտոնական տեղեկություն չունեն։

Համայնքապետարանի աշխատակիցը փոխանցեց, որ համայնքապետն իրեն հայտնել է՝ մեդիաներին փոխանցել, որ իրենք նման տեղեկություն չունեն։

Հարցին, թե ինչ գործողությունների է դիմել համայնքապետ Աստղիկ Հակոբյանը՝ շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու համար, և ինչ մարմինների է դիմել, համայնքապետարանից կոնկրետ պատասխան տալու փոխարեն սլաքներն ուղղեցին դեպի ՊՆ։

Նշենք, որ ՊՆ-ից դեռևս պաշտոնական պարզաբանում չկա, իսկ ArmLur.am-ի հեռախոսազանգերին ի պատասխան լսելի էր միայն «բաժանորդն անհասանելի է» հաղորդագրությունը։

Նանիկ Աղասյան




Լրահոս