Armenian text to speach

Իրանն ԱՄՆ-ին նոր հնարավորություն է տալիս դիվանագիտության համար․ Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններում ևս մեկ հնարավորություն տալ դիվանագիտությանը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը պատրաստ է ևս մեկ հնարավորություն տալ դիվանագիտությանը, եթե մենք տեսնենք համոզիչ ապացույցներ ԱՄՆ-ի անկեղծ ցանկության՝ վստահություն կառուցելու և արդարացի լուծման հասնելու մասին»,-գրել է նա։

Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ եթե Վաշինգտոնը ընտրի պատերազմը, դա «կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման»։




Լրահոս