«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նունե Օհանյանը հոկտեմբերի 21-ից նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ:
Որոշման համաձայն՝ նշանակման իրավական հիմք են հանդիսացել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթները և կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի դրույթները։ Նշանակումը կատարվել է նաև Նունե Օհանյանի դիմումի հիման վրա։ ։
Արձանագրային բաժինը վարչապետի աշխատակազմի այն ստորաբաժանումներից է, որի գործունեությունը կապված է պաշտոնական միջոցառումների և արարողակարգային աշխատանքների կազմակերպման հետ։
Սոնա Գրիգորյան




























