ՀՀ Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։
Հիշեցնենք․ որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել էր արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի պատասխանատու Գագիկ Վանոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ միջադեպի պատճառը պաշտոնական ելույթի ընթացքում թույլ տրված վրիպակն է եղել։
Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։
Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։




























