Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Կարեն Ֆարխոյանի քննիչ եղբայրը դատի է տվել Տիգրան Ավինյանին․ գույքահարկի վերահաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը՝ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ջոն Ֆարխոյանի կողմից հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետին ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի N 249-Ն որոշման և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան, հիմք ընդունելով շարժիչի հզորության ցուցանիշը, Ջոն Ֆարխոյանին սեփականության իրավունքով պատկանող «LIXIANG L9 ULTRA 1.5 PLUG-IN HYBRID» մակնիշի, HLX33B126R0100658 նույնականացման համարով տրանսպորտային միջոցի 2025 թվականի գույքահարկը վերահաշվարկելուն պարտավորեցնել:

Արդյունքում դատարանը գտել է, որ դատավորի հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար, հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս