«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Եղեգիս համյանքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, քանի որ գաղտնի «կապերի» մեջ է եղել ընդդիմադիրների հետ:
Հիմա այլևս Ստեփանյանը ՔՊ-ական չէ: Մենք փորձել ենք պարզել, թե ինչ կարգավիճակ ունի այժմ համայանքը:
ArmԼur.am-ը տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կառավարման շուրջ իրավիճակը փոխվում է վարչատարածքային նոր միավորման համատեքստում։
Եղեգիսը, որն առանձին համայնք էր՝ իր ղեկավարով և ավագանիով, 2026 թվականի հունիսի 27-ից ներառվել է նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում։ Այս փոփոխությունը նշանակում է, որ համայնքի կառավարման հարցերն այսուհետ պետք է դիտարկել ոչ միայն Եղեգիսի, այլև նոր ձևավորված համայնքի ընդհանուր կառավարման համակարգի շրջանակում։
2026 թվականին տեղի ունեցած վարչատարածքային փոփոխություններից հետո Եղեգիսն այլևս առանձին համայնք չէ։ Այն այժմ Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում է:
Նոր համայնքի կառավարման հարցը պայմանավորված է ավագանու ձևավորմամբ և օրենքով սահմանված ընթացակարգերով։ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի նոր համայնքի ավագանին, որից հետո կլուծվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը՝ օրենքով սահմանված կարգով։
Այս իրավիճակում կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա միավորումը Եղեգիսի բնակիչների առօրյայի վրա։ Համայնքային ծառայությունների կազմակերպումը, տեղական բյուջետային առաջնահերթությունները, ենթակառուցվածքների զարգացումն ու բնակավայրերի խնդիրների լուծումը պետք է դիտարկվեն արդեն խոշորացված համայնքի ընդհանուր ծրագրերի շրջանակում։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Եղեգնաձորում համանքապետի ընտրություններն են և ՔՊ թեկնածուն Հուսիկ Սահակյանն է, որը ընտրվելու դեպքում կարծես թե կդառնա Եղեգիսի փաստացի կառավարողը:
Սոնա Գրիգորյան




























