ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները քառապատիկ կթանկանան։
Մասնավորապես, մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5,000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար գործող 5,000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ տուգանք։
ArmLur.am-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ վարորդների և ուղևորների շրջանում, հասկանալու, թե ինչպես են նրանք վերաբերվում այս թանկացումներին։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























