Armenian text to speach

Անդրեասյանի հրամանով քոլեջներում կներդրվեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության նոր ձևեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են մասնագիտական կրթական ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ձևերն ու իրականացման կարգը։

Ուսումնառությունը կկազմակերպվի երեք ձևով՝ դուալ ուսումնառություն, պրակտիկա և աշխատանքի ընթացքում ուսումնառություն (դրսեկություն)։

Բոլոր ձևերը կիրականացվեն գործնական աշխատանքային ուսուցման մոդուլային ծրագրով, որը կմշակվի ուսումնական հաստատության և գործատուի համատեղ մասնակցությամբ։ Կսահմանվեն նաև նրանց համագործակցության մեխանիզմները, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները և աշխատանքի անվտանգության պահանջները։

Դուալ ուսումնառության դեպքում գործատուն ուսանողի հետ կկնքի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, իսկ նախատեսված աշխատանքային ուսումնառությունը կհաշվարկվի աշխատանքային ստաժում։ Պրակտիկայի ընթացքում ևս կարող է կնքվել աշխատանքային պայմանագիր, սակայն սովորական պրակտիկայի դեպքում ուսանողի և կազմակերպության միջև աշխատանքային իրավահարաբերություններ չեն առաջանա, և աշխատավարձ չի վճարվի։

Ներդրվելու է նաև գործնական աշխատանքային ուսուցման օրագիր՝ ուսումնառության ընթացքն ու արդյունքները հաշվառելու համար։ Այն կպահպանվի ուսումնական հաստատությունում՝ ուսանողին որակավորում շնորհելուց հետո առնվազն երեք տարի։

Նախատեսվում է, որ ուսանողները նախապես տեղեկացվեն իրենց իրավունքների ու պարտականությունների, հնարավոր փոխհատուցումների, բժշկական զննության և աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից ու մասնագիտական հիվանդություններից ապահովագրության վերաբերյալ։




Լրահոս