Armenian text to speach

Անտառում կորած երեխաներին որոնել են շուրջ մեկ ժամ․ նրանք գտնվել են անվնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի ծառայողները, ծառայություն իրականացնելիս, օպերատիվ արձագանքել են Սիսիան համայնքի Տորունիք գյուղի անչափահաս երեխաների անհետանալու վերաբերյալ ահազանգին։

Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է՝ չեն կարողանում գտնել նրանց։

Ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում՝ էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ, երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում։




Լրահոս