Armenian text to speach

Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել` քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել: Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս` գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։ Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս