Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սնուփ Դոգի չկայացած համերգի վաճառված տոմսերի շուրջ կրքերը չեն հանդարտվում. փողերն են հետ ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնի ռեփերի համերգի տոմսը գնած քաղաքացիներից մեկը 2026 թվականի հոկտոմբերի 22-ին դիմել է դատարան եւ խնդրում է, որ դատարանը «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից հօգուտ իրեն բռնագանձի Սնուփ Դոգի չկայացած չկայացած համերգի երկու տոմսերի համար վճարված 40,000 ՀՀ դրամը և 6․000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Փաստացի Սնուփ Դոգի Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը, սակայն քաղաքացիների վճարված տոմսերի գումարը դեռ չեն վերադարձրել։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր՝ Հայաստանում Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ որոշման մեջ նշվում է, որ ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտիստի համերգը մինչև 2024 թվականի ավարտը կազմակերպելու ուղղությամբ, սակայն կարող ենք արձանագրել, որ այս պայմանավորվածությունը չի պահպանվել։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։

Ռեփերի համերգի կազմակերպման համար 2023 թվականի օգոստոսի 25-ին պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամ էր վճարվել։

Ավելի ուշ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացրել էր, որ հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

«Դոպինգ Սփեյս» ընկերությունից տեղեկացրել էին, որ մինչ համերգի չեղարկումը արդեն իսկ իրականացված են եղել մի շարք անվերադարձ ծախսեր, այդ թվում՝ արտիստի հոնորարը։

«Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայումս մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է ետ ստանալ արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»,- նշված է ուսումնասիրության մեջ։

Բայց ստացվում է, որ վաճառված տոմսերի գումարները դեռ չեն վերադարձվել:

Քնար Մանուկյան

Մանրամասները ՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս