Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՐՑԱԽՑԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․ Վիլենան՝ ամուսնու կորստի և ապրած դժվարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նոր հաղորդաշար է սկսում «Արցախցին` Հայաստանում» խորագրով։

 

Հաղորդաշարի էպիզոդներում պատմելու ենք 2020֊2023 թվականներին Արցախից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների մասին։

 

Նրանք ներկայացնելու են, թե ինչպես են ապրում ՀՀ-ում, ինչ խնդիրներ ունեն, ինչ նպատակներ կան իրագործելու:

ArmLur.am-ի զրուցակիցը Արցախից բռնի տեղահանված Վիլենա Հակոբյանն է։ Նա Արցախից տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրա ամուսինը՝ Գագիկ Արսենի Հակոբյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։

Գագիկ Հակոբյանը 2009 թվականից ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում։ ՊՆ ՀՕՊ ծառայությունում նա աչքի է ընկել որպես նվիրված զինվորական, հասել ավագ ենթասպայի կոչման և զբաղեցրել տարբեր պաշտոններ։

ArmLur.am-ի հետ զրույցում Վիլենա Հակոբյանը պատմում է Արցախում ապրած տարիների, Արցախյան պատերազմների, շրջափակման ընթացքում կրած զրկանքների և բռնի տեղահանությունից հետո Հայաստանում բախված դժվարությունների մասին։ Նա նաև նշում է, որ իր ապագան պատկերացնում է Մայր Հայաստանում՝ միաժամանակ չկորցնելով Արցախ վերադառնալու հույսը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս