Armenian text to speach

Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փլուզվել է կառուցման փուլում գտնվող 12-հարկանի շենք. հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ են մնացել, հայտնում է տեղական Citizen TV հեռուստաալիքը։

«Նայրոբիում փլուզվել է կառուցվող շենք (տասներկուհարկանի՝ խմբ․)․ կան մտավախություններ, որ մարդիկ կարող են մնացած լինել փլատակների տակ», — հայտնել է հեռուստաալիքը։

Տուժածների թիվը դեռևս հստակեցված չէ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Միջադեպի պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:




Լրահոս