Ֆրանսիական անորակ իմպլանտանտները վաճառվել են ամբողջ աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Poly Implant Prosthesis ընկերության կրծքի իմպլանտանտները, որոնք այս շաբաթ կրկին հայտնվեցին սկանդալի կենտրոնում, վաճառվել են 65 երկրներում, հայտնել են Տուլոնի դատարանի ներկայացուցիչները: Փորձագետները պարզել են, որ իմպլանտանտների պաշտպանիչ թաղանթը կարող է քայքայվել, ինչն իր հերթին կբերի սիլիկոնի ներթափանցմանը կնոջ օրգանիզմ: Ընդ որում. սիլիկոնային գելը բժշկական նպատակներով օգտագործման համար նախատեսված չէ եւ կարող է կաթնագեղձերի բորբոքման պատճառ դառնալ: Անորակ արտադրանքը, մասնավորապես, առաքվել է Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, Ճապոնիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հարավային Ամերիկա: Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս Poly Implant Prothesis-ի իմպլանտանտները կրող կանանց շտապ հետազոտություն անցնել: 




Լրահոս