Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ու թեկնածուների ձերբակալման մասով։
Ըստ Կոմիտեի՝ «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
Հրապարակը գրել էր, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ։
Քնար Մանուկյան




























