Armenian text to speach

Իրավապահները գրոհել են համայնքները․ ձերբակալությունների շարք․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտվանից իրավապահ մարմինները մտել են տարբեր համայնքներ, ու ձերբակալությունների շարք է սկսվել։

Հակակոռուպցիոն կոմիտեն կատարվող գործընթացների մասով հայտնել էր, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալված անձանց թիվն այս պահին 15-ից ավելի է։

Քնար Մանուկյան




Լրահոս