Armenian text to speach

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավոր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում, Արենի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։




Մամուլի Տեսություն

Լրահոս