Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է վթարի մեղավորը․ ամուսինների մաhվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Քիչ առաջ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Shamshyan.com-նն է առաջինը հայտնել, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում մեքենաներ են բախվել կան զոհեր։

Ինչպես դեպքի վայրից Գ․ Շամշյանն է հայտնել՝ մահացածները ամուսիններ էին, բնակվում էին Եղվարդ քաղաքում, իսկ վիրավորներից երեքը նրանց  7, 10 և 13 տարեկան երեխաներնն են, որոնց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս