Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 2,6%-ը, իսկ համապետական պարտքը՝ 17,5%։ Այդ մասին նա պատմել է «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Московский комсомолец»-ը։
«Ռուսաստանի արտաքին պարտքն ընդամենը 2,6% է, իսկ համապետական պարտքը՝ 17,5%», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրի արտաքին պարտքը կազմել է 290,4 մլրդ դոլար, իսկ 2026 թվականի սկզբին աճել է մինչև 319,8 մլրդ դոլար։ Պետական պարտքը 2025 թվականի արդյունքներով հասել է 35,1 տրլն ռուբլու։
Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը աճել է 2024 թվականի 14,76%-ից մինչև 2025 թվականի 17,19%։ Չնայած ցուցանիշի աճին՝ Ռուսաստանի պարտքային բեռը միջազգային չափանիշներով շարունակում է համեմատաբար ցածր մնալ։


























