Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վանուհի Փայտյանը ազատվել է պաշտոնից։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել:
Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուքում»:
Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:






















