ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վլադիմիր Խաչատրյանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 14-ը գործուղման կմեկնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության սեմինարին։
Ազգային ժողովի նախագահի՝ հոկտեմբերի 26-ի կարգադրության համաձայն՝ պատգամավորները կմեկնեն Չինաստանի Չանգժոու քաղաք։
Գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։
Սոնա Գրիգորյան




























