Armenian text to speach

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործընթացին աջակցելու նպատակով։Այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում անցած տարվանից ի վեր արձանագրված քայլերը՝ ընդգծելով, որ Նիդեռլանդները շարունակելու է աջակցել այդ գործընթացին։

Բերենդսենի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար կարևոր է, որ գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Նա նաև նշել է, որ անհետ կորած անձանց որոնմանն ուղղված ծրագիրը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։

«Հույժ կարևոր է այստեղ, որ վստահության կամուրջներ կառուցվեն, որ սա խաղաղության ընթացքի մի մասը կազմի։ Սա հույժ կարևոր ծրագիր է, որտեղ Նիդեռլանդները ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, նաև, եթե հնարավոր լինի, այլ եղանակներով ևս»,- հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարարը։

Իր հերթին Արարատ Միրզոյանը նշել է, որ անհետ կորած անձանց հարցը զգայուն և կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Նա ողջունել է նաև երրորդ երկրների մասնակցությունն այս հարցի լուծմանը։

Անի Վարդանյան




Լրահոս