Armenian text to speach

«Ոչնչացրեք ԱՄՆ ագրեսորներին»․ Կիմ Չեն Ընի ռեժիմը ռազմական լարվածություն է հրահրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ տեղակայել է երեք ինքնագնաց հաուբից՝ զենքերի փողերն ուղղելով դեպի հարավ։ Դրանց վրա գրված է եղել ԱՄՆ-ին ուղղված սպառնալիք պարունակող կարգախոս՝ «Ոչնչացրեք ԱՄՆ իմպերիալիստ ագրեսորներին»։

Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ տեղակայված հրետանին հին մոդելի է։ Միաժամանակ, ապառազմականացված գոտում հյուսիսկորեացի զինվորները ցանկապատման աշխատանքներ են իրականացնում։

Երկու երկրների միջև լարվածությունը սրվել է սեպտեմբերին՝ ականի պայթյունից երեք հարավկորեացի զինվորների վիրավորվելուց հետո։ Սեուլը Փհենյանից ներողություն է պահանջել, սակայն վերջինս մեղադրել է հարավկորեական կողմին միջադեպը կեղծելու մեջ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է նաև սահմանին հակահարավկորեական քարոզչություն տարածելու մտադրության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիմի հետ հանդիպելու ջանքերը մինչ այժմ արդյունք չեն տվել։




Լրահոս