Կալանավորվել է գործարար Ռուբեն Կարախանյանը, որի անունը կապվում է Երևանի Միկոյան 64 բնակելի համալիրի բակի շուրջ 4,000 քմ հողատարածքի օտարման գործարքի հետ։ Նրա կինը՝ Աիդա Հովհաննիսյանը, համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 62.5% բաժնեմասի սեփականատերն է, իսկ Կարախանյանը «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն է։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հաստատեցին այս լուրը, նշելով, որ քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորվածներից մեկն էլ հենց Ռուբեն Կարախանյանն է։
Կոմիտեի փոխանցմամբ՝ այդ 3 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Մյուս երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար։ Քննչական կոմիտեից չեն հստակեցնում՝ արդյո՞ք այս վարույթը կապ ունի Միկոյան 64-ի շուրջ ծագած վեճերի հետ։
Մանրամասները` սկզբնաղբյուրում.






















