Սեպտեմբերի 23-ին Դավթաշենում հնչած կրակոցների գործով կան կալանավորվածներ: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ միջադեպի մասնակիցների մեջ կան իշխանության ներկայացուցիչների հարազատներ: Իսկ ահա կրակոցների պատճառը հողի հարց է եղել, որը միջադեպի մասնակից կողմերը չեն կարողացել լոսւծել:
Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտ , որտեղից ի պատասխան հայտնեցին, որ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից 2-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով(մի խումբ անձանց կողմից սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) (3 դրվագ), մյուս 2-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով),, 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) (2 դրվագ)։
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Բնակիչները պատմում էին, որ 10-15 կրակոցի ձայն էին լսել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























