ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Հանդիպման օրակարգում, երկկողմ հարաբերություններից բացի, ընդգրկված կլինի նաև միջուկային զինաթափման հարցը։
Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում՝ Տեխասից վերադառնալուց հետո։
«Մենք արդեն ծրագրել ենք հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, նախատեսվում է նաև հանդիպում միջուկային զինաթափման հարցով։ Իմ կարծիքով՝ սա շատ կարևոր, գուցե ամենակարևոր հանդիպումն է։ Մենք քննարկում ենք տարբեր երկրների ապամիջուկայնացման հարցը», — ասել է Թրամփը։
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի Սպիտակ տանը։
Անի Վարդանյան


























