Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։ «Ազատության» տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։
ArmLur.am-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ նոր հարուցված քրեական գործի մասին։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































