Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Սահմանադրության ընդունման հարցը հիմա Կառավարության ծրագրում է․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին, անդրադարձավ ՀՀ նոր Սահմանադրության ընդունման հարցին։

«Մենք Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, և մենք Սահմանադրությունը պատրաստվում ենք քննարկել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ», Աժ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

«Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, և մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այդ թվում խորհրդարանի հետ կսկսենք քննարկումները, մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս