Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլեկտրոմոբիլներ ներկրող ընկերությունները խաբում են քաղաքացիներին․ Փաշինյանի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Կառավարությունը քվոտաներ է տրամադրում Հայաստան առանց մաքսատուրքի էլեկտոմոբիլ ներկրելու համար: Մյուս տարվա համար էլ սուբսիդիա տալու մասով որոշումը կայացված է։

ArmLur.am-ը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում այդ շուկայում: «Ժողովուրդ» օրաթերթի ստացել է ահազանգեր քաղաքացիներից այն մասին, որ ընկերություններ կան, որոնք վերցնում են գումարներ՝ Չինաստանից մեքենա ներկրելու համար, բայց չեն ներկրում մեքենաները։ Դեպքեր կան, որ գումարները հավաքել, փախել են երկրից, իհարկե, որոշ դեպքերում կան հարուցված քրեական վարույթներ։ Պատրաստվո՞ւմ է արդյոք գործադիրը տեր կանգնել իր տրված արտոնություններին՝ ֆիլտրելու, թե ովքեր են օգտվում, ովքեր են չարաշահում պետության տված արտոնությունները: Ակնհայտորեն Հայաստանում նոր մեքենաների վաճառքը բավարար չափով կանոնակարգված չէ, ինչի հետևանքով քաղաքացիները հեշտությամբ խաբեության զոհ են դառնում»։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս