Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով Դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ այսօրվա ԱԺ նիստը թեժ էր։ Պատգամավորները նախ ԱԺ ամբիոնից բղավելով ելույթ ունեցան, ապա ավելի ուշ՝ սկսվեց ծեծկռտուք, որի ժամանակ վնասվածքներ ստացան մի քանի պատգամավոր, վնասվեց նաև ԱԺ գույքը։




























