Armenian text to speach

Արցախի հանրային խորհուրդը COP17-ի համատեքստում հանրային քննարկում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության հանրային խորհուրդն այսօր անցկացրել է  «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ի համատեքստում․ գնահատականներ և հետևություններ» թեմայով հանրային քննարկում։

Անդրադարձ է կատարվել COP17-ի համատեքստում միջազգային հանձնառություններին, մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների փոխկապակցվածությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքներին առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում Ալվարդ Զաքարյանը նշել է, որ COP17-ի գործողությունների ծրագիրը վերաբերում է նաև Արցախին, քանի որ, նրա խոսքով, արցախահայերը իրենց հայրենիքի բնիկ ժողովուրդն են, իսկ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը համաժողովի առանցքային թեմաներից է։

Նա հայտնել է, որ առաջիկա երկու տարիներին՝ Հայաստանի՝ COP-ի նախագահության ընթացքում, շարունակելու են բարձրաձայնել արցախահայության իրավունքների, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքների հարցերը։ Զաքարյանի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ևս նամակ են ուղարկել, սակայն պատասխան չեն ստացել։




Մամուլի Տեսություն

Լրահոս