Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ կալանավորվել են, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նախաքննությունը շարունակվում է։


















































































