Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորի թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ նոր գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորի թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին:

Ինչպես հայտնի է՝ ԲԴԽ-ն Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում թեկնածու Նարինե Առաքելյանին Հանրապետության նախագահի նշանակմանը չներկայացնելու վերաբերյալ որոշում էր կայացրել։

Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հաշվի առնելով թեկնածուի անձնական գործում առկա տվյալները, դրանք համադրելով թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:

Արդյունքում դատավորի թեկնածու Նարինե Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի՝ 10.09.2026 թվականի թիվ ԲԴԽ-79-Ո-78 և 11.09.2026 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-79 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանը գործը ընդունել է վարույթ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս