ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ լիցքավորված «ավտոմատով» մեքենայում գտնվող անձանցից ձերբակալվածները 3-ն են:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): 3 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Երեկ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ժամը 21.30-ի սահմաններում Քանաքեռավանում ձերբակալել են 2 անձի, որոնց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և լիցքավորված ևս 5 պահունակ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ինչ նախապատրաստության են գնացել ձերբակալվածները, հուսանք՝ կպարզի քննությունը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































