«Նապոլի»-ի հարձակվող Լորենսո Ինսինյեն չի պատրաստվում լքել ակումբը: Հարձակվողի գործակալ Ֆաբիո Անդրեոտտին հերքել է լուրերն այն մասին, որ Ինսինյեն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
«Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները: «Միլան»-ն այժմ գտնվում է սպասողական վիճակում, և մենք չենք ունեցել որևէ կապ ակումբի հետ: Ինսինյեն ցուցադրում է իրեն լավագույն կողմերից և «Նապոլի»-ի ղեկավարությունը հավատում է նրան: Չեմ կարծում, թե նա վաճառքի կհանվի: Ես հերքում եմ «Նապոլի»-ի հետ որևէ բանակցության մասին լուրերը», – նշել է նա: