Armenian text to speach

Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Այո՛, կհրավիրեի։ Խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այս տարվա դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Դրանից հետո ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը դիմել էր Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով չեղարկել Պուտինին գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Համապատասխան բաց նամակը ստորագրել էին յոթ հանրապետական և յոթ դեմոկրատ սենատորներ՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունն անընդունելի է արևմտյան գագաթնաժողովին։




Մամուլի Տեսություն

Լրահոս