Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։
Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։
Հայտը պատրաստվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ վերջինիս ֆինանսավորմամբ։




























