ArmLur-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ նիստ է հրավիրել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ArmLur-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցով քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում, և առաջիկա կիրակի օրը նախատեսվում է վարչության արտահերթ նիստ՝ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի առանցքային թեմաներից մեկը կրկին լինելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, դրա առաջմղման ժամկետներն ու խորհրդարանական գործընթացի կազմակերպումը։
Սոնա Գրիգորյան


















































































