Armenian text to speach

Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը և առաջին անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
Միջոցառումն առանձնացել է մշակութային և տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ համադրությամբ․ յուրօրինակ ձևաչափով ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերում արտացոլված Հայաստանի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային ինքնությունն ու պետականության խորհրդանիշները. hայոց այբուբենից ու Հայկ Նահապետից մինչև Էրեբունի, պատմամշակութային հուշարձաններից մինչև ժամանակակից պետական կառույցներ, հայկական բնաշխարհի տեսարժան վայրերից մինչև ազգային մշակույթի առանձնահատկություններ:
Հանդիսավոր արարողության ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել նոր նմուշի առաջին կենսաչափական անձնագիրը։
Կենսաչափական նոր անձնագրեր են հանձնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։ 

Խորհրդանշական էր նաև հոկտեմբերի 31-ին իրենց 16-ամյակը նշող հինգ երիտասարդների մասնակցությունը։ Նրանք իրենց առաջին անձնագրերը՝ նոր կենսաչափական փաստաթղթերը, ստացել են ՀՀ վարչապետից՝ դառնալով հանդիսավոր արարողության անմիջական մասնակիցները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը պետք է նոր թափ հաղորդի Հայաստանում թվայնացմանը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի ծառայությունների շրջանակը։ «Այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է։ Այնտեղ, որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն, և այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը»-ընդգծել է Վարչապետը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում կարևորել է նոր սերնդի կենսաչափական փաստաթղթերի ներդրումը՝ ընդգծելով, որ սահմանվում է որակապես նոր նշաձող՝ թևակոխելով ժամանակավրեպ ենթակառուցվածքներից դեպի ոլորտի տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն ՆԳՆ բարեփոխումների օրակարգի, այլև Հայաստան-Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացի կարևոր բաղադրիչներից է:



Մամուլի Տեսություն

Լրահոս