Armenian text to speach

Արյան դոնորներ չկան. Ի՞նչու է ՀՀ-ում ավելացել և շարունակում ավելանալ արյան կարիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Հայաստանում արյան պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քաղաքացիները արյան պաշարի համար հիվանդանոցներ դիմելիս մերժում են ստանում: Պատասխանը մեկն է՝ արյուն չկա: Մտահոգությունները ավելի սրվեցին նախարարի հրապարակումից հետո:

Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ արյան պաշարները չեն հերիքում: Կարիքը մեծ է, սակայն արյուն չկա: Արյան կամավորների հանձնած արյունը չի բավարարում:

Իսկ ի՞նչն է արյան պաշարների նվազման պատճառը:
Հայաստանի Հանրապետությունում կյանքի համար կարևոր վիրահատությունները դարձել են ավելի հասանելի, ինչի շնորհիվ արյան օգտագործման գործելակարգերը դարձել են վիրահատական գործընթացների անբաժան մաս: Ամեն օր արյան կարիքը ավելի շատ է:

Ինչ քայլեր են իրականացվում՝ խնդիրը լուծելու համար:
Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործում է նոր կարգ: Նախկինում բուժառուն ինքն էր գնում արյուն բերելու: Այժմ բուժառուի վիրահատության համար հարազատները պետք է արյուն հանձնեն: Արյան միակ աղբյուրը առողջ մարդն է: Նախարարը հորդորում է համաձայնվել դառնալ դոնոր, որից հետո, ստանալով կտրոն, բուժառուն կկարողանա օգտվել արյան պաշարներից:

Հղիների և երեխաների համար անհրաժեշտ արյունը ապահովում է պետությունը, իսկ որոշ դեպքերում՝ վճարվող դոնորները:

Նախարարի խոսքերով՝ պակասը անհնար է լրացնել, եթե մարդիկ տարին գոնե 2 անգամ արյուն չհանձնեն:

Վիկտորյա Բուդաղյան




Մամուլի Տեսություն

Լրահոս