Armenian text to speach

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      22.8°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -4.2°C (2014թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      8.6°C



Մամուլի Տեսություն

Լրահոս