Առավոտից սկսված խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Սամվել Կարապետյանին։
Նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ Քննչակա կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:
























































































