ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո տարել են Երևան՝ Կենտրոն ՔԿՀ կամ, առավել հայտնի՝ ԱԱԾ մեկուսարան։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով։ Որոշումը հրապարակվել է այսօր։
Նշենք, որ գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։




























