Սլովակիան ցանկացած պահի պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ Լվովում Սլովակիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև խորհրդակցություններից հետո։
«Եթե Կիևին հանդիպումներ անցկացնելու վայր անհրաժեշտ լինի (ճգնաժամի կարգավորման հարցով), (Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին) կարող է նման խնդրանքով դիմել մեզ նույնիսկ գիշերվա ժամը երեքին», – Ֆիցոյի խոսքերը մեջբերում է Dennik N լրատվական պորտալը։
Վարչապետի կարծիքով՝ Սլովակիայում կարող են անցկացվել ռուս և ուկրաինացի փորձագետների բանակցությունները՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման նպատակով։
Ֆիցոն նաև քննադատել է Եվրամիությանը՝ «այս սարսափելի պատերազմին վերջ դնելու հարցում նպաստող նախաձեռնություններին միանալու անկարողության» համար։ Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը «հետ է մնում միջազգային քաղաքականության ասպարեզում»։



















































































