Armenian text to speach

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը` իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։ Նշենք, որ նոյեմբերի 5-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Մամուլի Տեսություն

Լրահոս