Երեկ երեկոյան Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ֆիմի պրեմիերայից առաջ հրդեհ էր բռնկվել։
Հրդեհը ծագել էր գլխավոր դռան վերևում փակցրած գունավոր դեկորացիաների արագ բռնկումից, որի պատճառը՝ ըստ նախնական տեղեկությունների, հոսանքի տատանումն է եղել։
Կրակը տեղում մարել են հրշեջ ծառայությունը և ոստիկանական ուժերը։
Նշենք, որ երեկ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ամանորյա նախատոնական ֆիլմի պրեմիերան էր պլանավորված։




























