Հոկտեմբերի 28-ի առավոտյան Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի բնակիչ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իր մոպեդը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ մոպեդը գողացել և իր «Մերսեդեսով» տեղափոխել է նույն գյուղի 31-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։
Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։




























