Armenian text to speach

70 միլիոնի գործով մեղադրյալ համայնքապետը կրկին ընտրապայքարում է․ իշխանությունները հիշել են Աղաբաբյանի անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի գործող համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Աղաբաբյանը նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կրկին պայքարի է դուրս եկել՝ գլխավորելով իր կուսակցության ընտրական ցուցակը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրա անցած տարիների գործունեությունը, հայտնվել են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Աղաբաբյանի անունը կապվում է մի քանի աղմկահարույց պատմությունների հետ։ Մասնավորապես՝ Կողբի նախկին համայնքապետ եղած տարիներին պետական միջոցներով վերակառուցված Բերդավանի պոմպակայանը մասնավոր սեփականություն է դարձել, ինչի հետևանքով, ըստ դատախազության, պետությանը պատճառվել է ավելի քան 70 միլիոն դրամի վնաս։ Գործը 2026 թվականի հուլիսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, իսկ Աղաբաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։

Մեկ այլ պատմություն վերաբերում է համայնքային գույքի վարձակալությանը։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ համայնքային տարածքը տրամադրվել էր Աղաբաբյանի օգնականի ընկերությանը՝ սկզբում չորս, ապա արդեն 25 տարի ժամկետով։ Ընկերության տնօրեն էր դարձել համայնքապետի որդին։ Այս գործարքի առնչությամբ Աղաբաբյանը 2025 թվականին 300 հազար դրամով տուգանվել էր շահերի բախման հայտարարություն չներկայացնելու համար։

Ավելին՝ 2026 թվականի օգոստոսին համայնքապետը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Հետագայում նա ազատ էր արձակվել։

Այս ամենի ֆոնին Աղաբաբյանը կրկին համայնքապետի պաշտոնի համար պայքարի մեջ է։ Հատկանշական է, որ ընտրություններից առաջ իշխանությունները «փորփրում» են նրա անցյալի այս պատմությունները՝ դրանք դարձնելով քաղաքական քննարկումների թեմա։

Արդյոք այդ գործերը կդառնան ընտրապայքարի առանցքային հարցերից մեկը, ցույց կտա առաջիկա քարոզարշավը։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս