Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցելու նպատակով ժամանող պատվիրակությունները։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է համապատասխան կարգադրություն, որը հրապարակվել է նոյեմբերի 6-ին։
Կարգադրության համաձայն՝ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպելու պատասխանատվությունը դրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ուսերին։ Նա պետք է ընդունի Հայաստան ժամանող պատվիրակություններին։
Միաժամանակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին հանձնարարվել է կազմակերպել ընդունելությունը՝ ԱԺ նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի կարգադրությամբ սահմանված կարգով։
Պատվիրակությունների ընդունելության հետ կապված ներկայացուցչական ծախսերը կկատարվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։
Սոնա Գրիգորյան




























